211652_close_icon

«Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց

views-count589 դիտում article-date 22:33 11-02-2026
 Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ֆուտբոլային եվրոպական Սուպերլիգայի նախագծից դուրս գալու մասին։ Արքայական ակումբը սկզբունքային համաձայնության է հասել ՈՒԵՖԱ-ի եւ Եվրոպայի ակումբների ասոցիացիայի հետ «հանուն եվրոպական ակումբային ֆուտբոլի», նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։

Նոր ֆուտբոլային մրցաշարի ստեղծման մասին հայտնի էր դարձել 2021 թվականին։ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն եւ ազգային ասոցիացիաները քննադատել էին գաղափարը եւ սպառնացել պատժամիջոցներով։ Դրանից մի քանի օր անց Սուպերլիգայի նախագծից դուրս էին եկել անգլիական ակումբները, «Ինտերը» եւ «Աթլետիկոն»։

Նմանատիպ նյութեր