211652_close_icon

Պուտինը Մարիամ Մերաբովային շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

views-count649 դիտում article-date 20:39 11-02-2026
 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարիամ Մերաբովային շնորհել Է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։

Մերաբովան տաղանդավոր վոկալիստ է, կոմպոզիտոր և մանկավարժ, ծնվել է Երևանում, թբիլիսահայ Օնիկ Ալախվերդովի, իրավաբան, և լրագրող Իրմա Սուլխանովայի ընտանիքում։

Բացառիկ ձայնային և կատարողական տվյալների համար հաճախ կոչվում է «Մարիամ Լեդի Ձայն Մերաբովա»։ Կատարյալ տիրապետում է անգլերենին, որի շնորհիվ նրա կողմից կատարվող երգերը դառնում են բացառիկ և ընկալելի։ Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոնների։ «Քուին» խմբի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Մեյի կարծիքով միայն Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերգը։

Նմանատիպ նյութեր