ՔՊ ցուցակի հավակնորդների թիվը նվազել է մինչև 274–ի. NEWS.am
Նախորդ ընտրությունների ժամանակ ՔՊ–ի նախընտրական ցուցակը կազմել է կուսակցության վարչությունը, իսկ այսօր նաև օրենքի պահանջ կա բոլոր կուսակցությունների համար, որ թեկնածուների ցանկը հաստատում է համաժողովը, ըստ այդմ մենք մեր ներսում կազմակերպում ենք շատ բաց, թափանցիկ, վարկանիշային քվեարկություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
«Այսինքն ունենք առաջադրված թեկնածուներ, 388 թեկնածու առաջադրվել էր նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, վարչությունը իրենց բոլորին անհատապես լսեց, ի լուր բոլորի և տեսան ինչպես դա տեղի ունեցավ, արդյունքում հաստատեց 288 թեկնածու։ 100 թեկնածու չգրանցվեց, այդ թվում եղան ինքնաբացարկներ, ինքնաբացարկները նաև շարունակվեցին և այս պահին մեր ցուցակում 274 մարդ է։
Փետրվարի 13-15-ը ՔՊ կենտրոնական գրասենյակում կազմակերպվելու է ընտրություն, որը ուղիղ տեսանկարահանվելու է, հասանելի է լինելու, բոլորս նայելու ենք։
Մենք ունենք ընտրության կարգ, որը մշակվել է, թեկնածուները ծանոթ են այդ կարգին։ Այդ կարգը քննարկվել է, թեկնածուները ազատ են եղել հարցեր բարձրաձայնելու, առաջարկները լսելի են եղել»,–ասաց Մանավազյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցելու են շուրջ 1100 պատվիրակներ, որոնց թվում են տարածքային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, համայնքի ղեկավարներ, պատգամավորներ, նախարարներ, կառավարության մարմինների ղեկավարներ և այլն։
Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների, թեկնածուների մեջ կան երգիչներ, երգչուհիներ, դերասաններ և նաև մտահոգություն կա կուսակցականների կողմից, որ Փաշինյանը նրանց ավելի շատ նախընտրություն է տալիս, ցանկանում է տեսնել բարձր հորիզոնականներում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Կհրապարակվի, կտեսնեք ցանկը, որևէ օտար, անծանոթ մարդ չկա։ Ես չեմ հասկանում՝ այդ արտոնության պահը որտեղ է, երբ մեր կուսակցությունը այսօր ամենաթափանցիկ քարոզարշավն է իրականացնում։ Այս փուլում քարոզարշավը իրականացնում են բացառապես իրենց սոցիալական էջերում, որևէ այլ տեղ արգելված է քարոզչություն անել։
Կուսակցականը գալու է քվեարկության, իր նախընտրած առաջին ցանկալի 50 թեկնածուի քվեարկությունն իրականացնելու, ինչը ենթադրում է, որ ոչ մի առավելություն որևէ մեկը չունի։ Դա լինելու է յուրաքանչյուրի ընտրությունը, ձևավորվելու է վարկանիշային քվեարկություն, այսինքն աղյուսակը հերթով կլինի և հաշվիչ հանձնաժողովը կներկայացնի այն մեզ բոլորիս և դա տեսանելի կլինի հենց այդ պահին»,– ընդգծեց նա։
Հարցին՝ առաջին 50 թեկնածուներին ընտրելուց հետո ի՞նչ է լինելու հաջորդ փուլում, Մանավազյանն արձագանքեց. «Դեռ վարչության քննարկման դաշտում է հաջորդ կազմակերպչական մասը։ Մարտի 27-28-ին լինելու է էլի ընտրություն, իսկ այդ ընթացքում արդեն քարոզարշավ տեղի է ունենալու հենց առաջին 50 ընտրված թեկնածուների համար, նրանք քարոզարշավ են իրականացնելու, և օրինակ հնարավոր է 50-րդ համարը զբաղեցրած թեկնածուն, քարոզարշավի ընթացքում լինի 10-րդ համար կամ երրորդ համար, երկրորդ համար։
Ընտրություններից հետո վարչությունը նիստի կդնի հարցը և կքննարկվի ամբողջ ցուցակը վերջնական ամփոփելու և կազմելու համար։ Դրանից հետո ապրիլի 4-ին մեծ համագումարն է լինելու, համաժողովն է լինելու, այդ ժամանակ կներկայացնենք հաստատմանը ցուցակը և կներկայացնենք հանրությանը»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ական որոշ պատգամավորներ թեկնածուների մեջ չեն, այդ թվում Հայկ Սարգսյանը, Ջուլիետա Ազարյանը, Ցիրունյանը, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Վարչությունն է որոշում, վարչությունը կոլեկտիվ մարմին է և կոլեկտիվ որոշման արդյունքում ենք եկել նման որոշումների»։
Մանավազյանը նշեց, որ թեկնածուների մեջ կան նաև նոր դեմքեր, և ընտրություններում կերևան՝ նրանք կլինեն ցուցակում, թե ոչ։