211652_close_icon

Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

views-count829 դիտում article-date 17:15 10-02-2026
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն և շահավետ ներդրումային հնարավորություն։

Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ:

Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ
ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Եռամսյակային տոկոսների վճարում
Եկամտահարկից ազատված եկամուտ*
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն
Շրջանառության ժամկետը՝ 24 ամիս
Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 100,000 դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի ապրիլի 17-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:

Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բանկ այցելելու՝ AMIO Mobile հավելվածի միջոցով: Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ամբողջ նկարագիրը կարտացոլվեն հավելվածում:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

*Պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 31.12.2027թ. ներառյալ ազատված է եկամտային հարկումից՝ համաձայն գործող ՀՀ հարկային օրենսդրության։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Նմանատիպ նյութեր