211652_close_icon

Շատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան

views-count442 դիտում article-date 13:26 10-02-2026
Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները մոտ ապագայում այլևս խնդիր չեն ունենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյո՞ք կան շոշափելի արդյունքներ գերիների հարցի հետ կապված:

«Մենք հրապարակային դրա մասին չենք խոսում, բայց գործը արվում է: Մեր ասելուց հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, ոչ մի բան այդ մարտավարության մեջ չի փոխվել:

Մշտապես խոսվում է թե գերիների, թե անհայտ կորածների  ճակատագրի մասին»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր