211652_close_icon

Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում

views-count376 դիտում article-date 16:48 09-02-2026
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։

Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Արծաթե մեդալակիրներ են դարձել Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ)։

Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։

Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Ռուբեն Գևորգյանը (97 կգ) դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

Երրորդ տեղ են զբաղեցրել Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։

Նմանատիպ նյութեր