211652_close_icon

ԱՄՆ փոխնախագահը ստացել է Բագրատ սրբազանի նամակը․ աշխատակազմից հաստատել են

views-count529 դիտում article-date 15:25 09-02-2026
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի աշխատակազմը ստացել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը և հայտնել իր շնորհակալությունը։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը` հղում անելով «Christian Solidarity International»–ին (Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն)։
 
«Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվել է բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ստացել ենք նրա ստորագրած նամակը ` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Վստահ եք, որ ԱՄՆ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի սրբազանի ուղերձը և կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը»,- ասված է հաղորդագրությունում։
 
CSI-ում վստահ են, որ նամակում գրված մյուս փաստերն էլ ուշադրության կարժանանան՝ ապահովելով Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։

Նմանատիպ նյութեր