211652_close_icon

Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ

views-count421 դիտում article-date 21:31 08-02-2026
Տավուշի մարզում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Այդ մասին տեղկեացնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում։
 
«Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իջևան և Դիլիջան համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանն ու Դավիթ Սարգսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
 
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
 
Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։
 
Հանդիպման ավարտին պատասխանեցի մասնակիցների հարցերին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր