211652_close_icon

Ուկրաինան վերսկսում է զենքի արտահանումը. Զելենսկին մանրամասներ է հայտնում

views-count580 դիտում article-date 19:46 08-02-2026
Այսօր Ուկրաինան պատմական քայլ է կատարում՝ մեկնարկելով իր պաշտպանական արտադրանքի արտահանումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մինչև 2026 թվականը եվրոպական երկրներում կբացվեն տասը արտահանման կենտրոններ, որոնք կկենտրոնանան տեղական տեխնոլոգիաների առաջխաղացման և արտադրության վրա։

Այս մասին նա հայտարարել է Կիևի ավիացիոն ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ համագործակցության աշխարհագրությունը ընդգրկում է Բալթյան երկրները, Հյուսիսային Եվրոպան և ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերները։ Գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Փետրվարի կեսերին մենք կսկսենք մեր անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Գերմանիայում։ Ես կստանամ առաջին անօդաչու թռչող սարքը։ Սա գործող արտադրական գիծ է։ Արտադրական գծեր են գործում նաև Մեծ Բրիտանիայում։ Սա մեր ամբողջ ուկրաինական տեխնոլոգիան է», - նշել է պետության ղեկավարը։

Նախագահի խոսքով՝ ժամանակակից եվրոպական անվտանգությունն անհնար է առանց ուկրաինական փորձի։ Անօդաչու համակարգերի ոլորտում ուկրաինական զարգացումները հիմք են հանդիսանում Եվրոպայի պաշտպանության համար։

«Այս ամենը հիմնված կլինի հիմնականում ուկրաինական տեխնոլոգիաների և ուկրաինացի մասնագետների վրա», - ընդգծել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր