211652_close_icon

Չինաստանում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

views-count631 դիտում article-date 14:06 08-02-2026
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում կենսատեխնոլոգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ:

Այս մասին կիրակի հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Փետրվարի 7-ի առավոտյան Շոչժոու քաղաքային շրջանի Շանին գավառում գործող «Ցզյապեն» կենսատեխնոլոգիական ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունը խլել է ութ մարդու կյանք»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընկերության իրավական ներկայացուցիչը ձերբակալվել է, իսկ դեպքի վայրում աշխատում է հատուկ ձևավորված քննչական խումբ, որը զբաղվում է միջադեպի պատճառների պարզմամբ։

 

Նմանատիպ նյութեր