211652_close_icon

Կոչ ենք անում չտրվել չհաստատված տեղեկատվությանը և հետևել պաշտոնական հաղորդագրություններին․ Առողջապահության նախարարություն

views-count1144 դիտում article-date 12:05 08-02-2026
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։

«Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։

Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։

Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:

 

Նմանատիպ նյութեր