211652_close_icon

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթող

views-count643 դիտում article-date 11:51 06-02-2026
Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությունում:

Խաչատրյանը, հանդես գալով 10մ օդամղիչ հրացան մրցաձևում, հաղթողի կոչմանն արժանացել է 414,7 միավորով: Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։

Մ16 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտակ Սիմոնյանը զբաղեցրել է 13-րդ տեղը: Մ18 տարեկանների պայքարում Հայկ Սարգսյանը գրավել է 9-րդ, իսկ Արմեն Գևորգյանը՝ 25-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի և մարզիչ Նորա Նիկողոսյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր