Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Աբու Դաբիում անցկացվող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակաբաշխության մասնակիցներին և շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Տեսաուղերձում Էրդողանը մասնավորապես նշել է.
«Սրտանց շնորհավորում եմ այս տարվա մրցանակներին արժանացած Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կցանկանայի հատկապես ընդգծել, որ մնայուն խաղաղության հաստատման ճանապարհին թե՛ եղբորս՝ Իլհամ Ալիևի ձեռնարկած համարձակ քայլերը, թե՛ պարոն Փաշինյանի դրսևորած վճռական կամքը համարում եմ չափազանց արժեքավոր։ Հավատացած եմ, որ, երբ ուժի մեջ մտնի այն համաձայնագիրը, որի նպատակի, շրջանակների, տեքստի և ոգու շուրջ երկու կողմերն էլ հասել են փոխհամաձայնության, Կովկասի ապագայում բոլորովին նոր էջ կբացվի»։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան անկեղծորեն աջակցում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղության, բարօրության և կայունության վրա հիմնված բոլոր նախաձեռնություններին։
«Մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ մեզնից պահանջվում է Կովկասում մնայուն խաղաղության հաստատման համար և ակտիվ դերակատարում կունենանք արդարության վրա հիմնված բարեկամության կամուրջների կառուցման գործում»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։