211652_close_icon

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցություններն Աբու Դաբիում

views-count676 դիտում article-date 12:07 05-02-2026
Աբու Դաբիում փետրվարի 5-ին մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների երկրորդ օրը, որի շրջանակում պատվիրակությունները կրկին քննարկելու են շուրջ չորս տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղիները։

«Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրը սկսվել է։ Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և դիրքորոշումների հետագա համաձայնեցում», - Telegram-ի իր էջում գրել է ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում բանակցություններին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ կողմերը քննարկում են տնտեսական հարցեր, հրադադարի մեխանիզմները և տարածքային հարցեր։

Նմանատիպ նյութեր