Գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 95 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Հակաօդային պաշտպանության համակարգերը անցյալ գիշեր Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 95 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դրանցից 36–ը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասում, 27 ԱԹՍ` Ռոստովի մարզում, 21–ը` Ազովի ծովում, 8–ը` Բելգորոդի մարզում, երկու ԱԹՍ` Ղրիմի Հանրապետության վրա և մեկը` Վոլգոգրադի մարզում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։