Axios. ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին
Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ արդեն այս շաբաթ, եթե Թեհրանը համաձայնի վերադառնալ խորհրդակցությունների սկզբնական ձևաչափին։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այս ուրբաթ նախատեսված բանակցությունները չեղարկվել են կողմերի միջև ձևաչափի շուրջ համաձայնության չգալու պատճառով։ Սկզբնական պայմանավորվածությունը նախատեսում էր խորհրդակցություններն անցկացնել Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի երկրների մասնակցությամբ որպես դիտորդներ։ Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ բանակցությունները կտեղափոխվեն Օման, կլինեն երկկողմանի և կկենտրոնանան միջուկային ծրագրի վրա։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն որոշեց մերժել Իրանի առաջարկը՝ փոխելու բանակցությունների ձևաչափը։ «Մենք նրանց ասացինք, որ կամ սա, կամ ոչինչ, և նրանք ասացին. «Լավ, ապա ոչինչ», – մեջբերում է Axios-ը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։ Սակայն աղբյուրը նշել է, որ եթե Իրանը համաձայնի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել այս կամ հաջորդ շաբաթ։