211652_close_icon

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

views-count703 դիտում article-date 20:10 04-02-2026
Փետրվարի 4-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
 
՛՛Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
 
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշոցքի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Սևանի, Արագածի, Ապարանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր