211652_close_icon

Մարզերում մեր ժողովրդի հետ հանդիպումներն ուժ են տալիս, ավելի ենք համոզվում, որ ճիշտ ճանապարհին ենք. Արման Թաթոյան

views-count1384 դիտում article-date 13:14 02-02-2026
Մարզերում մեր ժողովրդի հետ հանդիպումներն ուժ են տալիս, ավելի ենք համոզվում, որ ճիշտ ճանապարհին ենք: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

«Մեր ժողովուրդն իրոք իմաստուն է և ամեն ինչ հասկանում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք մարդկանց հավատը, հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ, որ այսքան տարի վատնվել է»,– news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։


Թաթոյանը տեղեկացրել է, որ իր մի քանի աջակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի գյուղեր ու հանդիպել բնակիչների հետ. «Այդ հանդիպումները ես իրոք շատ եմ սիրում և դրանք ինձ շատ են ոգևորում։ Նախ, որ մեր ժողովուրդը իրոք երևում է, որ անտարբեր չէ մեր երկրի ապագայի նկատմամբ։ Մեր ժողովուրդը նաև շատ խելացի է, գիտեք, այնքան խելացի լուծումներ են առաջարկում, նստում ենք ամենատարբեր խնդիրները քննարկում ենք, պարզ, անկեղծ։ Խելացի լուծումներ են առաջարկում, անվտանգության, կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, մյուս բնագավառներում, ու մեր ժողովուրդը նաև շատ պարզ ու ազնիվ է, նաև միամիտ, դրա համար էլ մեր ժողովրդին շատ խաբել են տարբեր պաշտոնյաներ։

Ընտրություններից ընտրություն եկել են, խոստումներ են տվել, հետո նորից կորել են, չորս-հինգ տարի հետո նորից հայտնվել են, էլի իրենց խոստումներով։ Այնպես են արել, որ ժողովուրդը կորցնի հույսն ու հավատը, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ վստահությունը իրոք տեսնում ենք:

Մենք ամբողջ ամեն ինչ անելու ենք, փորձելու ենք բոլոր տեղերում լինել, մեր ժողովրդին լսել, նրանց կարծիքը, խնդիրները, լուծումները և իրոք դառնալ այն հավատը, այն հույսի համար գնացողը մեր ժողովրդի հետ միասին, որ կարողանանք մեր երկիրը առաջ տանել»,– հայտարարել է Թաթոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր