211652_close_icon

5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ ուրացել ու թաղել էին. Գևորգ Սուջյան

views-count1558 դիտում article-date 10:39 01-02-2026
Բաքվում գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես ինձ նվիրեցի իմ ազգիս ու երկրիս, վտանգեցի սեփական անձս, քանզի հայրենասիրությունս արյանս մեջ է ոչ թե լեզվիս վրա շատերի նման։

5 տարի երկու ամիս 3 օր ես մեռած էի։ Իսկ երբ հարություն առա 2026 թ. հունվարի 14-ին Աստծո զորությամբ զորացա, նոր ուժ ու կորով ստացա, բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ ուրացել ու թաղել էին։

Ես սա Աստծո փորձությունն եմ համարում, որ ավելի լավ ճանաչեմ մարդկանց։ Բայց իմ կամքն ու հոգին ոչինչ և ոչ մեկ ի զորու չի կոտրելու,ես դրանից ավելի եմ զորանում»:

 

Նմանատիպ նյութեր