211652_close_icon

Իրանը աշխատում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ

views-count757 դիտում article-date 09:46 01-02-2026
Իրանի իշխանությունները առաջընթաց են գրանցել Միացյալ Նահանգների հետ վիճելի հարցերի շուրջ բանակցությունների կազմակերպման գործում, շաբաթ օրը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Առաջնահերթ բանակցությունների շրջանակի վրա աշխատանքներն առաջընթաց են գրանցում»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հույս է հայտնել, որ կկարողանա համաձայնության գալ Թեհրանի հետ վիճելի հիմնական հարցերի շուրջ: Այս հայտարարությունները հնչում են Իրանի մոտակայքում ամերիկյան զգալի ուժերի կենտրոնացման ֆոնին:

 

Նմանատիպ նյութեր