«Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ
2026 թ. հունվարի 28-ին Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարում` շագանակագեղձի արմատական հեռացում: Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ է պայմանավորված եղել հենց ռոբոտիկ վիրաբուժական համակարգով առաջին անգամ վիրահատելու մասնագետների որոշումը: Վիրահատարանում են ինչպես Չինաստանի Շենժեն քաղաքում վերջերս վերապատրաստված բժիշկները` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, այնպես էլ կենտրոնի մյուս վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները և այլ մասնագետներ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, երկարամյա վիրաբուժական փորձով, մասնագիտությամբ ուրոլոգ պրոֆեսոր Միքայել Մանուկյանը վիրահատության ընթացքին է հետևում: Շնորհավորանքներն ու գոհունակության խոսքերը` վիրահատության հաջող ավարտին:
Մեկ օր առաջ:
EDGE Medical. Վիրաբուժական ռոբոտների արտադրության արագ զարգացող մասնագիտացված Չինական ընկերություն, որը գործունության կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կայուն տեղն ու դերը գրանցել աշխարհ քարտեզի վրա:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ:
Եվ այսպես` ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության երիտասարդ ղեկավար Արման Ծատուրյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժության զարգացման առաջամարտիկը դարձավ: Երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին մշտապես աջակցող պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությունը և ռոբոտիկ վիրաբուժական այս համակարգի ձեռքբերումը ռազմավարական հերթական քայլն է` նոր, առավել բարձր մակարդակի հասցնելու վիրաբուժական ծառայությունները տարածաշրջանում: