211652_close_icon

Վանաձորի բժշկական կենտրոնը նոր սարքավորումներ է ձեռք բերել

views-count2187 դիտում article-date 22:43 04-12-2014
Վանաձորի բժշկական կենտրոնում նոր տնօրենի նշանակումից ի վեր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջին անգամ այցելել է կենտրոն` տեսնելու, թե վերջին ամիսներին ինչ փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը, Նալբանդյանը շրջել է բուժհաստատության մանկական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին: Տնօրենի՝ Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ Վանաձորի բժշկական կենտրոնում վերջերս նոր սարքավորումներ են ձեռք բերվել, կատարվել որոշակի բարեկարգման աշխատանքներ և այլն, ինչն արժանացավ մարզի ղեկավարի հավանությանը: Սակայն գարնան և ամռան ամիսներին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել է մանկական բաժանմունքի տանիքը: Մարզպետը խոստացել է հաջորդ տարի բուժհաստատության տանիքի վերանորոգումն ընդգրկել մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի մեջ:

Նմանատիպ նյութեր