Եթե կան ռազմագերիներ, խաղաղությունը ջնջված է. Հայրիկյան․ Aravot.am
Փետրվարի 18-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեծ հանրահավաք է նախատեսում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում այսօր մի քանի ԱԻՄ-ականներով փողոց էին դուրս եկել քաղաքացիներին համոզելու մասնակցել հանրահավաքին, միանալ իրենց պայքարին:
-Մենք սխալական ենք եւ փորձում են մինչեւ վերջ համոզել ու համոզվել. դիմացինին համոզել, որ մեր մտադրություններն արդարացի են, իսկ եթե սխալ ենք՝ համոզվել, որ այնքան էլ ճիշտ տեղում չենք։ Հայաստանում բազմաթիվ դժգոհություններ կան, որոնց հիմքում ընկած են իրավախախտումները,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանը իրավախախտումներ է տեսնում ռազմագերիների վերադարձի գործընթացում. «Այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, խաղաղությունը ջնջված է: Խոսել խաղաղության մասին, լավագույն դեպքում նշանակում է լինել անգրագետ: Եթե ձգտում ենք խաղաղության, պետք է լինի բարի կամքի դրսեւորում»:
Ըստ Հայրիկյանի՝ իրավախախտումներ կան նաեւ TRIPP-ի ծրագրում. «Մշտապես շեշտվում է փոխադարձությունը, բայց եթե փոխադարձության մասին է խոսքը, պետք է ցույց տրվի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում: Այս պայմաններում, եթե չունես որեւէ բացված ճանապարհ, ավելին ունես նոր փակված ճանապարհներ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը, նշանակում է զբաղված ես ինքնախաբեությամբ կամ դնում ես քեզ հիմարի տեղ, իսկ այդ դեպքում թշնամու գործը հեշտանում է»:
Հայրիկյանը կոչ է անում իշխանություններին՝ ձեռքերը հեռու պահել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց, Սահմանադրությունից եւ հայ ժողովրդից. «Այստեղ պետք է լինենք՝ իշխանություններին ցույց տալու, որ մենք իրենց չենք վստահում ու աշխարհին ցույց տանք, որ այս իշխանությունները մեզ չեն ներկայացնում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում