211652_close_icon

ԱԺ-ում Հունգարիայի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկխոսության զարգացման հեռանկարները

views-count940 դիտում article-date 15:12 30-01-2026
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են գյուղատնտեսության ոլորտին, սննդարդյունաբերությանը, ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձին:

Կարևորվել են երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցություն սկսելու հարցը, փոխայցերն ու հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես, խորհրդարանական մակարդակում:

Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբը պատրաստակամություն է հայտնել կիսվել վերոնշյալ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձով, ներկայացրել է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության ոլորտներում Հունգարիայի ձեռքբերումներն ու դրանցում հաջողության հասնելու նախադրյալները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկխոսության շարունակականությանն ու տարբեր ուղղություններով  դրա զարգացման հեռանկարներին:

Արժևորվել է երկու երկրներում դեսպանությունների հիմնումը:

Նմանատիպ նյութեր