ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ղեկավարությամբ օրերս կայացել է ՊԵԿ թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը:
Նիստի մեկնարկին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի ստեղծման կապակցությամբ՝ ընդգծելով նման ձևաչափով խորհրդի կարևոր դերակատարումը թվայնացման գործընթացում, մասնավորապես՝ ոլորտի առաջնահերթությունների նախանշման, աշխատանքների համակարգման և 2026 թվականի ընթացքում առավել թիրախային ու արդյունավետ գործելու ուղղությամբ։
«Թվայնացման խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում հարկային և մաքսային համակարգերում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփմամբ։ Ժամանակի պահանջներին համահունչ՝ թվայնացման ոլորտը ներկայումս ունի առանցքային նշանակություն, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ հետևողական ուշադրության անհրաժեշտություն»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ սպասարկվող ծրագրերին ու նախագծերին՝ շեշտադրելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Թվայնացման ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև մշակվող նախագծերը՝ վեր հանելով առկա խնդիրները, հստակեցնելով իրականացման ժամկետներն ու նախանշելով անհրաժեշտ քայլերը՝ նախաձեռնությունների լիարժեք իրականացման համար։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ապագայում իրականացման ենթակա նախագծերին ու ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին։
Որոշում է կայացվել նման ձևաչափով ՊԵԿ թվայնացման խորհրդի նիստերն անցկացնել եռամսյակային պարբերականությամբ։