Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի հետ
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությանը հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն:
Տիկին Մատվիենկոն կարևորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաև միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: