211652_close_icon

Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը․ փաստաբան

views-count973 դիտում article-date 23:45 29-01-2026
Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում:

Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է:

Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը: Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է: Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ:

Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր