211652_close_icon
views-count1420 դիտում article-date 14:10 29-01-2026

Ես ինձ նախարար կամ պատգամավոր չեմ պատկերացնում. Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ տեսնում կառավարությունում ինձ որպես նախարար աշխատելիս, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ գիտելիքներն ունեն ու կարող են: Չեմ տեսնում նաև, որ մանդատը վերցնեմ ու դառնամ պատգամավոր, անցած անգամ մանդատը չեմ վերցրել: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու:

Ես շարքային ընդդիմադիր եմ, տվյալ դեպքում շարքային եմ, թե ոչ, կախված է նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունը ընդունում է, թե ոչ: Յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ, պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն «ՔՊ»-ի հետ:

Ինչ վերաբերվում է, թե հետո ով կլինի վարչապետը, կա շատ պարզ տարբերակ՝ ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջադրվել»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր