211652_close_icon

Լարս տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

views-count541 դիտում article-date 10:20 29-01-2026
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Երթևեկության սահմանափակումը սահմանվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի միջազգային ավտոմայրուղու Ժինվալի-Անանուրի հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։

«Ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրը (Ժինվալի-Անանուրի) ժամանակավորապես փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հայտարարության մեջ։

Վերին Լարսի ուղղությամբ երթևեկությունը Թբիլիսիից կազմակերպվում է հետևյալ երթուղով՝ Թբիլիսի-Մցխեթա-Ժինվալի-Անանուրի-Գուդաուրի-Կոբի-Վերին Լարս։

Նմանատիպ նյութեր