211652_close_icon

Չկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Արարատ Միրզոյան

views-count1117 դիտում article-date 19:10 28-01-2026
Գործընկերներից մեկը խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սիրելի՛ գործընկերներ, մեկ անգամ ևս ուզում եմ հորդորել ձեզ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից: Այս փաստաթուղթը բաց է: Այս մասին այսօր ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով ներկաներին:

Նա, մասնավորապես, ասաց. «Հստակորեն սահմանվում է, որ երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում իրականացնելու և փոխկապակցվածություն ապահովելու համար:

Այնտեղ կա հստակ դրույթ, «TRIPP ուղու» հաստատման մասին ևս դրույթ կա, ուստի չկա «Զանգեզուրի միջանցք», այդպիսի միջանցք երկու կողմից չկա համաձայնեցված, և, համապատասխանաբար, չկան որևէ այլ եղանակներ այս՝ գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Կա միայն «TRIPP ուղի»:

Խնդրում եմ՝ կարդացեք այդ փաստաթուղթը, այն բաց է և հասանալի է բոլորին, և հստակ սահմանումները կտեսնեք»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր