Սա միտումնավոր է արված՝ ստվերելու համար բանակի օրը. Շահեն Հարությունյան․ news.am
Հաղթանակները, ինչպես նաև պարտությունները վերջնական չեն լինում, իրադրությունները փոփոխվելու հատկություն ունեն. մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր ունեցած սխալներից, արժևորենք այն իրականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, հասկանանք բանակի արժեքը ինչ է և ապրենք այնպես, որ թե բանակը, թե բանակի առջև դրված նպատակները մեր ամենօրյա կյանքով իրականացնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Շանթ» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը, որը համագործակցում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ, գրում է news.am-ը։
«Բանակի օրը պարզապես տոն չէ, դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Պարզապես տոնելով, տարին մեկ անգամ, գալով, գնալով, խոսելով բանակի մասին, երբեք չենք կարող ունենալ այն բանակը, ինչը որ պետք է ունենանք»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, Շահեն Հարությունյանն ասաց, որ բանակի օրվա նախորդող օրը համարել հիշատակի օր չի կարող համարել նորմալ և ճիշտ։ Նշում է՝ պետք էր ունենալ այդպիսի մի օր, բայց դրա համար կային բազմաթիվ այլ օրեր, օրինակ սեպտեմբերի 27-ը և նմանատիպ շատ օրեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում