Փառք ու պատիվ մեր բանակի բոլոր ծառայողներին՝ երեկ, այսօր և միշտ․ Բաբկեն Սեդրակյան
Սիրելի՛ զինվորներ, սպաներ
Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-ամյակը։
Բանակը երեք տասնամյակից ավել արժանապատվորեն կրում է մեր պետականության պաշտպանության բարձր առաքելությունը։
Այն ձևավորվել է դժվար ժամանակներում և ամրացել նվիրվածության, կամքի ու հայրենասիրության շնորհիվ՝ դառնալով մեր երկրի անվտանգության և խաղաղ կյանքի գլխավոր երաշխիքներից մեկը։
Այս օրը նաև շնորհակալության օր է։
Օր՝ շնորհակալություն հայտնելու մեր զինվորին, ով կանգնած է սահմանին՝ պաշտպանելով հայրենի հողը, մեր խաղաղ առօրյան ու ապագան։
Միաժամանակ սա խոնարհ հիշատակի օր է՝ ի պատիվ այն հերոս տղաների, ովքեր առանց երկմտելու կանգնեցին Հայրենիքի պաշտպանության դիրքերում և իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի։ Նրանց սխրանքը անգնահատելի է, նրանց անունները՝ հավերժ կմնան մեր հիշողության ու պատմության մեջ։
Խորին խոնարհումս և զորակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց անդառնալի ցավը։
Նրանց տոկունությունն ու արժանապատվությունը մեր բոլորի համար խոնարհման արժանի օրինակ են։
Փառք ու պատիվ մեր բանակի բոլոր ծառայողներին՝ երեկ, այսօր և միշտ։
Թող բանակը լինի ամուր ու կայուն, զինվորը՝ պաշտպանված ու գնահատված, իսկ մեր երկիրը՝ խաղաղ, անվտանգ և վստահ իր ապագայի հանդեպ։
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ ...
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան