211652_close_icon
views-count2863 դիտում article-date 18:06 27-01-2026

Մենք գիտենք՝ ինչ է պետք անել․ Կասադոն՝ «Ռեալի» հետ չեմպիոնական պայքարի մասին

 «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն անդրադարձել է Լա Լիգայի չեմպիոնության համար Մադրիդի «Ռեալի» հետ մղվող պայքարին: «Բարսելոնան» գերազանցում է «Ռեալին» ընդամենը մեկ միավորով։

«Մեկ միավոր ենք առա՞ջ, թե՞ չորս՝ այնքան էլ էական չէ: Ամենակարևորն այն է, որ մենք գիտենք՝ ինչ է պետք անել: Պարզապես պետք է շարունակենք կատարել մեր աշխատանքը, եթե ցանկանում ենք հաղթել Լա Լիգան և մյուս մրցաշարերը»,-ասել է Կասադոն:

Նմանատիպ նյութեր