211652_close_icon

ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ-ԱՄՆ պայմանավորվածությունների ընթացքը

views-count358 դիտում article-date 16:01 27-01-2026
 Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։

ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ – ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը, 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պայամավորվածությունների իրականացման ընթացքը՝ մասնավորապես ընդգծելով օրերս Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը։

Երկուստեք ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր