211652_close_icon

Սթարմերը հումորով նմանակել է Մակրոնին և տեսանյութ հրապարակել

views-count550 դիտում article-date 12:20 27-01-2026
 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա նմանակում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կրելով այնպիսի արևային ակնոց, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը վերջերս հաճախ է կրում։

Մակրոնը նախկինում Դավոսի ֆորումում ելույթ է ունեցել ՝ կրելով մուգ ակնոց։ Նա նախկինում բացատրել էր, որ որոշ ժամանակ ստիպված կլինի արևային ակնոց կրել աչքի արյունատար անոթի պայթելու պատճառով։

Սթարմերը երկուշաբթի երեկոյան հայտնվել է Political Party Live փոդքասթում։ Այնուհետև նա տեսանյութ է հրապարակել իր TikTok էջում։ Այնտեղ նա  Ֆրանսիայի նախագահի նման կրում էր արևային ակնոց և ողջունում էր հանդիսատեսին «բոնժուղ» բառով։

Նմանատիպ նյութեր