211652_close_icon

«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell համակարգերով կդադարեցվի

views-count6322 դիտում article-date 14:06 26-01-2026
Տեղեկացնում ենք, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն լուծելու հետևանքով 2026 թվականի փետրվարի 1-ից Telcell Terminal-ներով, Telcell Wallet բջջային հավելվածով, ինչպես նաև Telcell-ի մասնաճյուղերում այլևս չեն ընդունվելու «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վճարումներ։ 

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր սակագնային պայմաններով, որոնք տնտեսապես անընդունելի են և ենթադրում են ծառայությունների մատուցում՝ վնասով։ 

«Թել-Սել» ընկերությունը հայտնում է, որ ընդունված որոշման հետևանքով սպառողները կարող են բախվել վճարումների հասանելիության սահմանափակումների և անհարմարությունների։

 «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկում ենք օգտվել վճարումների հասանելի այլ եղանակներից։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
 

Նմանատիպ նյութեր