Վրաստանի նախկին վարչապետը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան X-ի իր էջում գրում է․
«Շնորհավորում եմ մեր հարևաններին պատմական խաղաղության ուղղությամբ վերջերս արձանագրված կարևորագույն հանգրվանի կապակցությամբ, որը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ։ Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում կարևոր է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար։
Մինչ երկրները նոր աշխարհակարգում առաջ են մղում իրենց ազգային շահերը, Վրաստանը կորցնում է ռազմավարական նշանակությունը և ավելի ու ավելի մեկուսանում է «Վրացական երազանքի» միտումնավոր գործողությունների և անկարողության պատճառով։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը ԱՄՆ Հարավային Կովկասի օրակարգի կենտրոնում դարձնելու փոխարեն, ռեժիմը շարունակում է հարձակումներն ու ապատեղեկատվությունը Միացյալ Նահանգների դեմ և դաշնակցում է թշնամական գործիչների հետ՝ վտանգելով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերը, այլև տարածաշրջանում կայուն, երկարաժամկետ խաղաղությունը և ԱՄՆ ազգային անվտանգության շահերը։
Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ՝ Վրաստանը օրակարգ վերադարձնելու համար»,- գրել է նա։