211652_close_icon

Բելառուսի կախվածությունը ՌԴ-ից սպառնալիք է Եվրոպայի համար․ Զելենսկի

views-count1216 դիտում article-date 23:01 25-01-2026
Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից ոչ թե նվազում, այլ խորանում է՝ ստեղծելով լրացուցիչ սպառնալիքներ ամբողջ եվրոպական մայրցամաքի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսօրվա Բելառուսը «ռուսական գեներալ-նահանգապետություն» է, և նրա ժողովուրդն այժմ ավելի քիչ իրավունքներ ունի, քան երկրի կառավարիչ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպիտակ շունը, նշել է նա կիրակի՝ հունվարի 25-ին՝ ելույթ ունենալով Վիլնյուսում 1863-1864 թվականների հունվարյան ապստամբության տարեդարձին նվիրված հիշատակի միջոցառմանը։ Գրում է DW-ն։

«2020 թվականին սա փոխելու հնարավորություն կար, և վստահ եմ, որ կլինի ևս մեկ հնարավորություն։ Բայց այն ժամանակ պարզապես բավարար աջակցություն չկար բելառուսների համար։ Եվ հիմա մենք բոլորս զգում ենք, թե որքան ավելի դժվար, որքան ավելի թանկ, որքան ավելի վտանգավոր են դարձել ամեն ինչ բոլորի համար՝ Բելառուսի Մոսկվայից կախվածության պատճառով», - նշեց նա։ Զելենսկին հիշեցրեց, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումները իրականացվում են Բելառուսի տարածքից, բելառուսական արդյունաբերությունը նպաստում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմին, իսկ բելառուսական առևտրային հարաբերությունները օգնում են Ռուսաստանին ձեռք բերել զենքի բաղադրիչներ՝ ամբողջ Եվրոպային սպառնալու համար։

«Ես ուզում եմ կոնկրետ բան ասել Բելառուսի ժողովրդին. դուք եվրոպական ազգ եք, որը միասնական կլինի մեր ազգերի հետ մեր ազատ Եվրոպայում, խաղաղ Եվրոպայում, ուժեղ Եվրոպայում», - ընդգծել է նա։

Զելենսկին կոչ է արել աջակցել բելառուսական ընդդիմությանը և ընդգծել, որ Եվրոպան պետք է ակտիվ գործի, որ դադարեցնի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը։

Նմանատիպ նյութեր