211652_close_icon

Միացել եմ հավաքչական ու ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգերը մշակող թիմին․ Հայկ Դեմոյան

views-count1162 դիտում article-date 19:39 25-01-2026
Հայկ Դեմոյանը գրառում է կատարել «Նոր առաքելություն» վերնագրով․ 

«Ուրախությամբ հայտնում եմ, որ հնարավորություն է ստեղծել իմ մասնակցությունը բերելու Գլենդելում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի ու Կալիֆորնիայի մշակութային կենտրոնի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներին: Կալիֆորնիայում կառուցվող այս եզակի մշակութային համալիրը կունենա ժամանակակից թանգարանային դիզայն և ուրույն գիտա-ցուցադրական հայեցակարգ` հայկական մշակութային ժառանգությունը նորովի ներկայացնելու ու հանրահռչակելու համար: 

Մեծ պատասխանատվությամբ միացել եմ հավաքչական ու ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգերի մշակման աշխատանքներով զբաղվող թիմին: Թանգարանի ցուցադրության մեջ ուրույն տեղ է զբաղեցնելու ամերիկահայության պատմության ու ժառանգության ներկայացումը:

Հայ-ամերիկյան թանգարանն իր դռները կբացի հաջորդ տարի` հայկական քաղաքակրթության հարուստ ժառանգությունը ներկայացնելու համար, դառնալով հայկական ներկայության յուրօրինակ այցեքարտը Միացյալ Նահանգներում:

Թանգարանի հետ համատեղ կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ` նվիրված Ամերիկայի անկախության 250-րդ տարեդարձին, որը հանդիսավորությամբ նշվելու է այս տարի»:

Նմանատիպ նյութեր