211652_close_icon

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 230,000 տուն մնացել է առանց էլեկտրականության

views-count1174 դիտում article-date 13:52 25-01-2026
Միացյալ Նահանգներում ձնաբքի պատճառով ավելի քան 230,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդել է Poweroutage կայքը։

Էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը կազմել է 230,327, որոնցից ամենաշատը գրանցվել են Լուիզիանա (66,838), Միսիսիպի (63,559) և Տեխաս (48,839) նահանգներում։

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա տարածաշրջանում սպասվում են առատ ձյուն և վտանգավոր մերկասառույց։

Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։

 

Նմանատիպ նյութեր