211652_close_icon
views-count1747 դիտում article-date 19:45 23-01-2026

Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողը․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի հանդիպումների արդյունքներով ՈւԵՖԱ-ն քվեարկության միջոցով որոշել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին։

Հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 26-ամյա խաղացողը գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարեց «Մոնակոյի» դեմ խաղում։

Քվեարկության արդյունքներով Վինիսիուսը գերազանցել է «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Ռոբերտ Նավարոյին, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին և «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսին։

Նմանատիպ նյութեր