211652_close_icon

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ)

views-count574 դիտում article-date 11:10 23-01-2026
«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։

Գրված է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

«Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝

• Թմրամոլության դեմ պայքար

• Վիրավորում ստացած և  հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում։

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։

Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել օրինակ երիտասարդության համար և կանխել այս չարիքի տարածումը մեր երկրում։

Հայաստանին անհրաժեշտ է առողջ սերունդ՝ մեր երկրի անվտանգության ապահովման և ազգային պատիվը բարձր պահելու համար:

Մարզաշխարհի այս համախմբումը նոր և խոստումնալից սկիզբ է, որը կնպաստի հաղթանակների բազմապատկմանը, իսկ ազդարարված ծրագրերը կյանքի կկոչվեն ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Նմանատիպ նյութեր