211652_close_icon

Քննարկվել են Հայաստանի ՍԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման հարցերը

views-count541 դիտում article-date 10:32 22-01-2026
Հունվարի 20-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։
 
Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա խորացման համար։ Քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։
 
Դեսպան Խաչատրյանը գրառում է կատարել Սահամանդրական խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։

 

Նմանատիպ նյութեր