211652_close_icon

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Խաչատրյանին

views-count1102 դիտում article-date 19:09 21-01-2026
 Գնացքն Ադրբեջանից հիմա Վրաստանի տարածքով է գալիս, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե «Հայաստանը երբ է կարողանալու հատել Ադրբեջանի սահմանը Հայաստանի գնացքով, այլ ոչ թե Վրաստանի տարածքով»։

Փաշինյանը նշեց՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ պատրաստ լինի երկաթգիծը․ «Այն երկաթգիծը, որը Ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են»։

Նմանատիպ նյութեր