Զելենսկի. Կիևում ավելի քան 1 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ միլիոնից ավելի սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Միայն Կիևում, մեկ միլիոնից ավելի սպառողներ առանց էլեկտրաէներգիայի են։ Տների զգալի թիվ՝ ավելի քան 4000 բնակարանային շենք, առանց ջեռուցման է», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ սպասում է պաշտոնյաների առաջարկներին բնակչությանը և բիզնեսին աջակցելու ուղղությամբ աշխատանքի վերակառուցման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բիզնեսի հետ առավելագույն համակարգում՝ ինչպես վերաբաշխել արտադրությունը, առկա սպառումը, որպեսզի զգացվի իրավիճակի կայունացումը, լրացուցիչ անհրաժեշտ աջակցության ծրագրեր։
Ինչպես ավելի վաղ նշել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, քաղաքի բնակչությունը կազմում է 3,6 միլիոն մարդ։