Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին
Իրանի իշխանությունները լիովին վերականգնել են կարգուկանոնը քաղաքներում՝ Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից և անկարգություններից հետո, հայտարարել է Իրանի անվտանգության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը։
«Վճռորոշ իրադարձություններին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում անվտանգությունն ու կարգուկանոնը լիովին վերականգնվել են», – ասել է Ռադանը։
Նա նաև նշել է, որ հանրապետության իրավապահ մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի ժամանակ հանցագործությունների կատարմանը մասնակցած բոլոր անձանց վերջնական նույնականացումը և ձերբակալումը։