211652_close_icon

Թրամփի սահմանած մաքսատուրքերը կխաթարեն ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները

views-count481 դիտում article-date 13:47 18-01-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի իրավիճակի պատճառով եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա հայտարարված նոր մաքսատուրքերը կխաթարեն Ատլանտյան հարաբերությունները և կսպառնան դրանք դեպի անկում տանել։

Այս մասին X-ում գրել են Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիու Կոշտան։

«Մաքսատուրքերը կխաթարեն Ատլանտյան հարաբերությունները և կսպառնան անկում առաջացնել։ Եվրոպան կմնա միասնական, համակարգված և հանձնառու իր ինքնիշխանությունը պաշտպանելուն»,- նշել են նրանք։

«Դաշնակիցների մասնակցությամբ Դանիայում կայանալիք զորավարժությունները համապատասխանում են Արկտիկական անվտանգության ամրապնդման նպատակին և որևէ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։ ԵՄ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Երկխոսությունը գլխավորն է, և մենք հանձնառու ենք Դանիայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությանը», - նշված է հայտարաության մեջ։

 

Նմանատիպ նյութեր