211652_close_icon

ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն

views-count1390 դիտում article-date 19:02 01-02-2025
Վաշինգտոնն այսօր կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Այս մասին նախօերին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։

Սպիտակ տունը նշում է, որ այս քայլին է դիմում այն պատճառով, որ այդ  երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը Միացյալ Նահանգներ կանխելու համար։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր մաքսատուրքերը կարող են ուժի մեջ մտնել արդեն այսօր։

Նմանատիպ նյութեր