2074 դիտում
13:49 06-04-2020
Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար երրորդ երկրներից մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կզորայացվեն:
«[url=https://armenpress.am/arm/news/1011278.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 3-ին ընդունել է որոշում, որը կհրապարկվի շուտով: Մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն: Որոշումն տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Խոսքը կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին է, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով»,-ասաց Սիմոնյանը:
Նա նկատեց՝ դա այն միջոցառումներից մեկն է, որը ԵԱՏՄ անդամ երկրները կիրառում են, որ եթե հետագայում որոշ ապրանքատեսակների ծավալի մասով լինեն որոշակի դժվարություններ, 3-րդ երկրներից ավելի նվազ, իջեցված գներով ներմուծում իրականացվի:
Փոխնախարարը հիշեցրեց նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 16-ին որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ևս զրոյացվեն: Ապրիլի 3-ին խորհրդի նիստում այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել և ցանկն ընդկայնվել է: Ցանկում են բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայքի արտադրությունում կիրառվող նյութեր: Ցանկն արդեն հասանելի է ԵԱՏՀ-ի կայք-էջում: Կառավարությունն ապրիլի 4-ին հաստատել է եզրակացություն ստանալու կարգը:
Տնտեսավարողը այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն: Դրական եզրակացություն ստանալու պարագայում դրանք ներմուծվում են զրոյական մաքսատուրքերով: Այս հնարավորության ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
12:19 15-07-2021
Կուբան ցույցերից հետո չեղարկել է առաջին անհրաժեշտության իրերի ներմուծման մաքսատուրքերը, վերականգնել համացանցը
1522 դիտում
10:39 06-04-2022
ԵՏՀ Խորհուրդը 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը զրոյացնելու մասին փաթեթ է ընդունել
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
610 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին