211652_close_icon

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

views-count1297 դիտում article-date 17:43 17-01-2026
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր